Սփյուռքահայերը կամաց-կամաց ուզում են վերադառնալ Հայաստան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արգենտինահայ լրագրող Լեոնարդո Մոմջյանը:
Մոմջյանի խոսքով՝ սփյուռքահայերի 40 տոկոսը ուզում է ապրել Հայաստանում․ «Սփյուռքն ու Հայաստանը իրար լավ չեն հասկանում, աշխատանք ունենք»: Արգենտինահայ լրագրողը նշեց, որ Բուենոս Այրեսում երեկոյան հանգիստ չես կարող քայլել, իսկ Հայաստանում ապահով է․ «Երևանը թանկ քաղաք է, բայց ապրելու համար ապահով է»: