Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, Սիրիայի կառավարական զորքերն այսօր հարձակվել են Հոմս քաղաքի վրա: Ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ: Սիրիայի կառավարամետ լրատվամիջոցները հայտնում են, որ ապստամբների շրջանում կան մարդիկ, ովքեր զինվորական համազգեստ են կրում` ստեղծելով տպավորություն, թե բանակն անցնում է իրենց կողմը: Ի հակադրություն այս տեղեկատվությանը, Al-Jazeera-ին հարցազրույց է տվել մի զինվորական, ով ներկայացել է որպես Սիրիայի բանակի գնդապետ և հայտարարել, որ այլևս չի ենթարկվում բանակի հրամանատարությանը և անցել է ընդդիմության շարքերը:
Հիշեցնենք, որ կառավարական զորքերը Հոմս էին մտել այս շաբաթվա սկզբին, քաղաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են:








































