Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրություններն օգոստոսին առաջին անգամ ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքներ կանցկացնեն. այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
Համատեղ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսին՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում՝ համաձայն երկու կողմերի տարեկան պլանի և պայմանավորվածությունների:
«Դրանք ուղղված են երկու երկրների զինված ուժերի միջև գործնական փոխանակումների և համագործակցության խորացմանը, ինչպես նաև փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը», – ասված է հաղորդագրության մեջ: