Յարոսլավլում սեպտեմբերի 7-ին վթարի ենթարկված ինքնաթիռի զոհերին վերջին հրաժեշտը տալու արարողության ժամանակ ներկա է եղել ավելի քան 100 հազար մարդ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
Արարողությանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը. հայտնում է Life News-ը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել թռիչքից անմիջապես հետո: Զոհվել էին «Լոկոմոտիվ» ակումբի բոլոր հոկեիստները: Ինքնաթիռում գտնվող 45 մարդկանցից միայն երկուսին է հաջողվել փրկվել, նրանք գտնվում են ծանր վիճակում:









































