Սփյուռքը 70-80-ականներին ավելի հայրենանվեր էր, քան հիմա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքահայ վերլուծաբան Տիգրան Գաբոյանը:
Գաբոյանի խոսքով՝ անկախությունից հետո Սփյուռքը հայությանը հիասթափեցրեց․ «90-ականներին Սփյուռքը ուծացվեց: Հայաստանի մոտեցումը Սփյուռքի նկատմամբ չափազանցված է: Արցախի հարցով Սփյուռքից սպասելիքները անիրատեսական են: Արցախի հարցում Սփյուռքի մոտեցումը մնացել է բաժակաճառի մակարդակում»: