Sunday, 01 10 2023
13:30
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
13:15
Շուրջ 30 տարի անց ձերբակալվել է ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության մեջ կասկածվողը
13:00
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Համազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ին
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Արցախից տեղահանվածների համար կլինի անվճար երթևեկություն․ ՀԿԵ
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Միջնադարյան հայկական կամուրջներ. ծավալները
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
10:09
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
Կորսված Արցախից մայր Հայաստան
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել
22:00
Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա

Այնտեղ միակն էի, որ Շուշիում հարցեր տվեցի հակամարտության խաղաղ կարգավորման և վերաինտեգրման անհրաժեշտության մասին

Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

Պարոն Վասաձե, Դուք մասնակցում էիք Շուշիում  կազմակերպված մեդիաֆորումին։ Հայաստանում և Արցախում արժանացել եք բուռն քննադատությունների, պիտակավորվել որպես ադրբեջանամետ։ Տեսե՞լ եք Արցախի և Հայաստանի գործընկերների հայտարարությունները։

Այո, տեսել եմ: Իհարկե, ես ամեն ինչ չտեսա, կարող եմ սխալվել, բայց իմ տեսածով ինձ քննադատել են հենց այդ մարդիկ էին, որոնք բացասաբար են վերաբերվում ինչպես խաղաղ գործընթացին, այնպես էլ Հայաստանի ներկայիս իշխանությանը։ Բայց սա չէ գլխավորը, ես այնտեղ միակն էի, որ հարցեր տվեցի, մասնավորապես, հակամարտության խաղաղ կարգավորման և վերաինտեգրման անհրաժեշտության մասին, և ամենակարևորն այն է, թե կա՞ արդյոք փոխըմբռնում, թե ում հետ պետք է բանակցել։ Ի պատասխան ես ստացա վիրավորանքներ նրանցից, որոնք խաղաղություն չեն ուզում և լռություն նրանցից, որոնք կողմ են խաղաղ գործընթացին: Ես հասկանում եմ Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, բայց դա, իմ կարծիքով, որոշ չափով անարդար է։ Կրկնում եմ՝ սա իմ կարծիքն է։ Այս մասին ավելի մանրամասն կպատմեմ իմ «Կովկասի նորություններ» ալիքում։

Մեդիաֆորումը տեղի է ունենում մի երկրում, որտեղ չկա ոչ խոսքի ազատություն, ոչ ժողովրդավարություն, և ընդհանրապես մարդկանց խոսքի ազատության համար կա՛մ բանտարկում են, կա՛մ սպանում, կա՛մ աքսորում։ Դուք նորմա՞լ եք համարում նման երկրում նման ֆորումի մասնակցելը։

Հարցը սխալ է տրվել, բայց ես կպատասխանեմ. Այս ֆորումին մասնակցում էին եվրոպական, ասիական և աֆրիկյան առաջատար լրատվամիջոցների ասոցիացիաների ղեկավարներ։ Այն մարդիկ, որոնք բնորոշում են ժամանակակից լրատվամիջոցների դեմքը։ Իհարկե շատ հետաքրքիր էր։ Հիմնական թեմաներն ընդհանրապես քաղաքականությանը չէին վերաբերում, խոսվում էր լրագրողական չափանիշների մասին, թե ինչ է նորությունը, նոր լրատվամիջոցների դերը։ Որպես մասնագիտությամբ ոչ լրագրող՝ ինձ համար այդ ամենը շատ հետաքրքիր էր։ Ի դեպ, ես բազմիցս ասել եմ, որ ցավալի է, որ չկան հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և հույս եմ հայտնել, որ նրանք անպայման կլինեն հաջորդ համաժողովներին, ինչը կնշանակի, որ խաղաղություն է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Արցախցի լրագրողները հարցնում են՝ Շուշիի ֆորումի մասնակիցներից որևէ մեկը հարցրել է արդյոք, թե Ալիևն ի՞նչ ապագա է խոստանում 120 հազար հայերին, որոնց այսօր ինքը սովի է մատնել:

Որևէ մեկի մասին չգիտեմ, ես կպատմեմ իմ մասին: Ղարաբաղի հայերի թեման առկա էր իմ գրեթե բոլոր զրույցներում շատ տարբեր մարդկանց հետ։ Եվ հավատացեք, ես բավական լավ գիտեմ թեման: Իսկ Շուշի մեկնելուց առաջ այս թեման քննարկել եմ թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ հյուրերիս հետ։ Ի դեպ, իմ հարցը հենց սրա մասին էր. Վստահ եմ, որ այժմ բանակցությունների հիմնական թեման պետք է լինի հենց Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների ու անվտանգության իրացման մեխանիզմները։ Միկրոմակարդակով, և բոլորը պետք է մասնակցեն քննարկմանը։ Հակառակ դեպքում անհնար է շարժվել դեպի խաղաղություն։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Շուշիի մեդիաֆորումի մասնակիցներին կոչ է արել լուսաբանել Արցախում առկա ծայրահեղ ճգնաժամային իրավիճակը։ Ձեզնից որևէ մեկը խոսե՞ց արդյոք Արցախում առկա ծայրահեղ իրավիճակի մասին։

Բացի այդ, մի խումբ լրագրողական կազմակերպություններ իրենց տարածած հայտարարության մեջ հարցեր են ուղղում ձեզ «Մեր հարցն ուղղված է ալիևյան ռեժիմի առատաձեռն հյուրընկալությունը վայելող և արտաքին աշխարհից ավելի քան յոթ ամիս մեկուսացման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի քաղաքներից և գյուղերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնված գործընկեր լրագրողներին։ Այնտեղ, որտեղ հազարավոր մարդիկ երկար ժամանակ զրկված են տարրական սնունդ ունենալու հնարավորությունից, որտեղ ծննդաբերող կանանց չեն կարող հասցնել հիվանդանոց՝ բենզինի բացակայության պատճառով, որտեղ ջրի մատակարարումը վտանգված է էլեկտրաէներգիայի սակավության պատճառով… Մի՞թե ձեր մասնագիտական պարտքը ձեզ չի դրդում ադրբեջանական իշխանություններից պահանջելու ազատ տեղաշարժի հնարավորություն, որպեսզի ձեր աչքերով տեսնեք այն ողբերգությունը, որի հետ զուգահեռներ գտնելն այնքան էլ հեշտ չէ ժամանակակից աշխարհում»:

 Իհարկե, ես հարցեր ունեի նաև շրջափակման հետ կապված և տեսեք ինչ պատասխան ես ստացա. Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են ցանկացած պահի և ամբողջությամբ ապհովել Ղարաբաղի բնակչությանը ինչպես պարենով, այնպես էլ անհրաժեշտ ամեն ինչով։ Եվ եթե բոլորը համաձայն են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, ապա ո՞րն է խնդիրը, բացի Ղարաբաղի փաստացի իշխանությունների հրաժարման խնդրից։ Ահա պատասխանը: Իսկ հարցը, թե որն է խնդիրը, ես կտամ իմ յութուբյան ալիքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում