Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հայտնի է Հայաստան-սփյուռք համաժողովի օրակարգը

Արդեն հայտնի է Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովի օրակարգը։ Այս մասին այսօր «Առաջին լրատվականին» հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից՝ մանրամասնելով, որ համաժողովի ընթացքում կլինեն զեկուցումներ՝ Հայաստան-սփյուռք գործակցության պետական քաղաքականության, համակարգի զարգացումների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլի մասին և թեմատիկ նիստեր՝ լեզվի և կրթության, երիտասարդների հիմնախնդիրների մասին։ Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունենալու ՀՀ նախագահի մասնակցությամբ, ով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ բացման և ողջույնի խոսքով հանդես կգա: Նախատեսվում է նաև այցելություն Եղեռնի հուշահամալիր և քննարկումներ:

Հիշեցնենք՝ Հայաստան-սփյուռք հերթական համաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-20-ը։ Այդ մասին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել էր կառավարական ժամի ընթացքում՝ շարունակելով, որ ֆորումին մասնակցելու է 300 մարդ։ Այս կապակցությամբ նախարարն առաջարկել է Հայաստանի սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ ֆորումի հյուրերին ազատել, «ինչպես դա ավանդաբար արվում է», մուտքի արտոնագրի ձևակերպման ծախսերից, ինչին կառավարությունը տվել է իր համաձայնությունը:

Հայաստան-սփյուռք առաջին համաժողովը տեղի է ունեցել 1990-ական թթ., որը եղել է չմշակված և չկանոնակարգված փուլում, թեև նպատակ է ունեցել համախմբել և համակարգել սփյուռքի ուժերը։

Այն հարցին, թե ի՞նչ տեսանելի արդյունք է արձանագրել Սփյուռքի նախարարությունը այս համաժողովների իրականացմամբ, մամլո ծառայությունից պատասխանեցին, որ այս համաժողովները մի քանի տարի առաջ միայն հատուկ մասնագիտացված բնույթ ունեին։ «Մինչ այս կազմակերպել ենք ավելի բարդ համաժողովներ՝ Ճարտարապետների համաժողով, Ֆինանսիստների և բիզնեսմենների համաժողով, որոնց ընթացքում «Աշխարհի քաղաք» նախագիծն է ծնվել և հաջողությամբ իրականացվել։ Այս մասնագիտական համաժողովները ծառայեցին նրան, որ ավելի հմտացանք համաժողովներ կազմակերպելու գործում»,- նշեց մամլո ծառայության պետը՝ հավելելով, որ համաժողովը նպատակ ունի Հայաստանում սփյուռքի գործիչներին ճանաչելի դարձնել և համախմբել։

Համաժողովի վերջին օրը Սփյուռքի նախարարությունը նախատեսել է զորահանդես` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, հայ ոսկերիչների ցուցահանդեսի բացում և համերգ Հանրապետության հրապարակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում