ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է մտցրել Թեքսաս նահանգում, որտեղ արդեն մի քանի շաբաթ է՝ չեն դադարում անտառային հրդեհները: Դա թույլ կտա տեղի բնակչությանը, որը տուժել է հրդեհներից, Դաշնային բյուջեից հատկացնել փոխհատուցում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Օգնությունը կարող է ներառել ժամանակավոր բնակության և բնակարանների վերականգնման համար միջոցների հատկացում, չապահովագրված բնակարանների կորստի և այլ ծրագրերի համար նախատեսվող հարկերի տրամադրում»,- ասվում է Օբամայի վարչակազմի տարածած հայտարարության մեջ: Այս պահին հայտնի է, որ այրվել է մոտ 1400 տուն:







































