Այսօր Բոլիվիայում փրկարարները հայտնաբերել են երեք օր առաջ ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած ուղևորին: Նախկինում իշխանությունները կարծում էին, որ ամազոնյան անտառներում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Նշվում է, որ հրաշքով փրկվածը կոսմետիկայի վաճառքով զբաղվող 35-ամյա բոլիվիացի Մինոր Վիդալն է, որը ստացել է գլխի վնասվածքներ և ողերի կոտրվածքներ, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Նա պատմել է, որ 15 ժամ գտնվել է ինքնաթիռի փլատակների տակ, որտեղից դուրս գալուց հետո խորացել է անտառում և մոլորվել:











































