Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի իշխանություններն ազատ են արձակել Օմարա Օնյանգո Օբամային, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորեղբայրն է: Նա այս օրերին գտնվում էր ներգաղթի և սահմանային վերահսկողության բյուրոյում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այսօրվանից Օնյանգոն պետք է պարբերաբար գրանցվի բյուրոյում այնքան ժամանակ, քանի դեռ նրա գործը չի քննել դատարանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հորեղբայրը ձերբակալվել էր օգոստոսի վերջին՝ մեքենան հարբած վիճակում վարելու համար: Դրանից հետո հայտնաբերվել էր, որ նա ԱՄՆ տարածքում բնակվում է անօրինական, քանի որ դրա իրավունքը չի ունեցել:











































