Երեկ, ուշ երեկոյան 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի արևմտյան ափի մոտ` Վանկուվեր կղզու մերձակայքում: Չնայած երկրաշարժի ուժգնությանը, ականատեսներն ասում են, որ կղզու վրա ավերածությունների հետքեր չկան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ցնցումներ զգացվել են նաև Սիեթլ քաղաքում, որը գտնվում է Վանկուվերին սահմանակից ամերիկյան Վաշինգտոն նահանգում: Սիեթլ քաղաքը նույնպես չի տուժել երկրաշարժից:











































