Գերմանիան պատմական հնարավորություն է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Վահան Բալայանը:
Բալայանը կարծում է, որ գերմանացի պաշտոնյայի այցից Բաքուն օգտվում է և ներկայացնում է իր բողոքները․ «Գերմանացի պաշտոնյայի տարածաշրջան այցը ինչ որ տեղ Ֆրանսիայի հետ համաձայնեցված է»: Ինչ վերաբերում է Թուրքիայի Արևմուտք վերադարձին, ապա քաղաքագետը կարծում է, որ Թուրքիան երկակի խաղ է խաղում․ «Սա Արևմուտք վերադարձ չէ, «բազար» է անում»: