Thursday, 02 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Ինչու Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվում Եվրոպա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի Եվրոպա տեղափոխության վերաբերյալ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Նախորդ մրցաշրջանի սկզբից այս ֆուտբոլիստը գտնվում է եվրոպական մի շարք բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում, բայց․․․։ «Սպերցյանի շուրջ իրավիճակը դեռ նույնն է: Որքան գիտեմ, ակումբները, որոնք իսկապես հետաքրքրված են նրանով, պատրաստ չեն վճարել նրա համար պահանջվող գումարը։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել»,- Թվիթերի իր էջում գրել է լրագրող Հրաչ Խաչատրյանը։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի Սպերցյանի տրանսֆերային արժեքը 12 միլիոն եվրո է։ Հունիսի վերջին տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի խաղարկության գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին գրել էր Koinc Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական գրանդը Սպերցյանի տրանսֆերի շուրջ բանակցություններ պետք է սկսեր, բայց․․․։ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ թիմեր։ RB Sport-ի համաձայն 23-ամյա Սպերցյանը կարիերան գերմանական Բունդեսլիգայում շարունակելու երկու տարբերակ ունի։

Ըստ աղբյուրի «Ֆրայբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պայքարում են Սպերցյանի տրանսֆերի համար։ Նշվում է, որ ակումբների սկաուտները Սպերցյանի խաղին հետևել էլ Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումների ընթացքում։ Չմոռանանք, որ վերջերս «Բորուսիայի» հետ պայմանագիր էր կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Տեղկեկություն էր տարածվել նաև, որ Սպերցյանը իտալական «Ինտերի» և «Սասուոլոյի» թիրախում է։ Վերջինիս սպորտային տնօրեն Ջովանի Ռոսսին Спорт-Экспресс-ի թղթակցի հետ զրույցում խոսելով մեր ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մասին ասել էր․ «Սպերցյանը մեզ համար առաջնահերթ տարբերակ չէ։ Նա թանկ ֆուտբոլիստ է»,- ասել է Ռոսին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամստերդամի «Այաքսը» պաշտոնապես դիմել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբին՝ Սպերցյանի տեղափոխության հարցով։ Հաղորդագրության համաձայն՝ «Այաքսի» ղեկավարը կապ է հաստատել հայ կիսապաշտպանի գործակալների հետ։ Օրեր առաջ Voetbalnieuws-ը գրել էր, որ Սպերցյանին ձեռք բերելու համար «Այաքսը» պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստի։«Այաքսի» եկամուտը նվազել է 45 միլիոն եվրոյով, քանի որ հոլանդական ակումբը չի նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր: Ամստերդցիները հաջորդ մրցաշրջանում կխաղան Եվրոպա լիգայում»,- գրել էր վերը նշված պարբերականը։ «Ինձ ոչինչ դեռևս հայտնի չէ: Ես պատրաստվում էի ԲԿՄԱ-ի դեմ խաղին: Կցանկանայի ուժերս փորձել Եվրոպայում. տեսնենք՝ ինչ կստացվի»,- Ռուսաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումից հետո ասել էր Սպերցյանը։ Այն, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պետք է հեռանա Ռուսաստանից կարծում ենք պարզ է։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Կրասնոդարից» չեռանալու դեպքում Սպերցյանի խաղում հնարավոր է սկիզբ առնի լճացման պրոցեսը։ Սպերցյանի մակարդակի ֆուտբոլիստի Ռուսաստանում մնալը ընդունենք, որ վտանգավոր է։ Խաղամակարդակի կտրուկ անկում տեղի ունեցավ Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանի մոտ, այն բանից հետո և ձախողվեց նրա տեղափոխությունը Լոնդոնի «Չելսի»։ Շատ էր խոսվում, որ եվրոպական թիմից լավ առաջարկի դեպքում «Կրասնոդարի» ղեկավարությունը և մասնավորապես ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի խոչընդոտի մեր ֆուտբոլիստի տեղափոխությանը։

Վերջին զարգացումները սակայն ստիպում են ենթադրել, որ այսպես կոչված լավ առաջարկ «Կրասնոդարը» չի ստացել։ Բնական է, որ տրանսֆերի հարցում մեծ նշանակություն ունի նաև ֆինանսական կողմը։ Ավելի ստույգ, ինչպես գրել է Հրաչ Խաչատրյանը եվրոպական թիմերը չեն ցանկանում Սպերցյանի համար վճարել այն գումարը, որը պահանջում է «Կրասնոդարը»։ Իսկ թե որքան է պահանջում ռուսական ակումբը հայտնի չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում