Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Բաքվի «կանաչ ագրեսիային» Հայաստանի անդրադարձը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 13-ի նիստում անդրադարձել է Ադրբեջանի այսպես կոչված բնապահպանական ՀԿ-ների «բարձրացրած» հարցին, որով նրանք օրեր առաջ նամակ էին հղել Հայաստանի վարչապետին՝ հանքարդյունաբերության դեմ, Հայաստանին կոչ անելով փակել հանքերը, որոնք ըստ նրանց իբր թե վնասում են ռեգիոնալ բնությանը: Ադրբեջանի հատուկ նշանակության «բնապահպանները» արդեն վաղուց հայտնի գործիք են, որով պաշտոնական Բաքուն վարում է իր ագրեսիայի քաղաքականության գծերից մեկը:

Այդուհանդերձ, հենց դրանից ելնելով արձանագրեցի, որ ադրբեջանական «բնապահպանների» նամակը պետք է արժանացնել լուրջ ուշադրության և լրջորեն կառուցել դրա հակազդման ծրագիրը, քանի որ այդ նամակը ըստ էության այլ բան չէ, քան Հայաստանի հանդեպ նկրտումների ևս մի հարթություն, որի մեկնարկը տրվում է պարզապես դրանով: Այդ առնչությամբ, Հայաստանի վարչապետի գնահատականը, որ Ադրբեջանը բարձրաձայնում է հանքերի մասին, որոնք գոյություն չունեն՝ և ներկայացնում մտացածին հանգամանքներ, ինքնին չի կարող լինել Հայաստանի բավարար արձագանք: Ինչ խոսք, Հայաստանի արձագանքը չի կարող ամբողջապես ներկայացվել հրապարակայնորեն, քանի որ մարտահրավերը պահանջում է բավականին տարողունակ, խորքային ու երկարաժամկետ պլանավորմամբ մարտավարական գծի մշակում, այսպես ասած «թղթապանակի» կազմում, որն իր հերթին պետք է պարունակի այն խնդիրների արձանագրումը, որ կարող են առաջացնել Ադրբեջանի «հանքարդյունաբերական հավակնությունները»՝44-օրյա պատերազմից հետո նրա վերահսկողության տակ անցած տարածքներում:

Հայտնի է, որ Ադրբեջանն այդ տարածքներում ունի հանքարդյունաբերական ծրագրեր և դրանք դիտարկում է նաև ռազմա-քաղաքական կապերի ձևավորման, շահերի խաչաձևման և այդ կերպ իր քաղաքականության միջազգային աջակցության խորացման միջոց: Ավելին, Հայաստանի հանդեպ «բնապահպանական» նկրտումների մեկնարկը անկասկած պայմանավորված է նաև այդ ծրագրերով: Այդպիսով, Ադրբեջանի նկրտումը անկասկած քաղաքական ծրագիր է, որի առնչությամբ պետք է նկատի ունենալ այն, որ Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական գործողություններն ու «փաստարկները» մեղմ ասած չեն եղել առավել հիմնավոր և ծանրակշիռ, բայց դրանք ցավոոք սրտի «աշխատել» են, ու «աշխատում» են առ այսօր, ստեղծելով Հայաստանի ու Արցախի շուրջ նոր իրավիճակ: Հետևաբար, խնդրին թերևս պետք է մոտենալ իրապես ծանրակշիռ «թղթապանակով», չապավինելով լոկ հրապարակային գնահատականներին, որքան էլ դրանք իսկապես արտացոլում են Բաքվից եկած նամակի մտացածին բովանդակությունը: Քաղաքականությունը, այն էլ միջազգային, դժբախտաբար չունի ըստ ձևավորվող տնտեսա-քաղաքական շահերի որևէ մտացածին բան «մարսելու»  խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում