Thursday, 18 06 2026
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին կիրականացվի 23 սուբվենցիոն ծրագիր՝ 147 ենթածրագրերով

Գեղարքունիքի մարզում արդեն մեկնարկել եւ ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Խաչատրյանը, 2023 թվականին մարզի համայնքների կողմից մարզպետի աշխատակազմի միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել թվով 45 սուբվենցիոն ծրագրերի հայտեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիարդ 145 միլիոն 840 հազար դրամ։ Ներկայացված հայտերից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են թվով 23 ծրագրեր՝ 147 ենթածրագրերով, որոնց նախահաշվային ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիարդ 734 միլիոն 789,2 հազար դրամ, որտեղ պետության ներդրման մասնաբաժինը կազմում է ընդհանուր արժեքի 60 տոկոսը, համայնքային մասնաբաժինը՝ 39,2 տոկոսը, այլ ներդրողների մասնաբաժինը՝ 0,8 տոկոսը։

Ծրագրերով նախատեսված է՝ ճանապարհների ասֆալտապատում, ճանապարհների եւ մայթերի սալարկում, խմելու ջրագծերի կառուցում կամ հիմնանորոգում, ոռոգման համակարգերի կառուցում կամ հիմնանորոգում, լուսավորության ցանցի կառուցում կամ ընդլայնում, բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում, մանկապարտեզի կառուցում, կոյուղագծի եւ դրենաժային համակարգի կառուցում, գույքի ձեռքբերում։

Մարտունի համայնքում կիրականացվի 8 ծրագիր՝ 53 ենթածրագրով, Վարդենիս համայնքում՝ 8 ծրագիր՝ 68 ենթածրագրով, Ճամբարակ համայնքում՝ 5 ծրագիր՝ 14 ենթածրագրով, Գավառ համայնքում՝ 1 ծրագիր՝ 1 ենթածրագրով եւ Սեւան համայնքում՝ 1 ծրագիր՝ 8 ենթածրագրով։

«Ներկայումս հայտարարվել են թվով 22 ծրագրերի մրցույթներ, որի արդյունքում կնքվել են 101 ենթածրագրերի պայմանագրեր։ 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են թվով 28 ենթածրագրերի շինարարական աշխատանքները՝ Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Մարտունի համայնքներում։

2023 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված թվով 23 ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է ասֆալտապատել և սալարկել 39 հազար 600 գծամետր փողոցների երթևեկելի մաս եւ մայթեր, կառուցել թվով 15 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, կառուցել կամ ընդլայնել 55 հազար 540 գծամետր լուսավորության ցանց, 39 հազար 230 գծամետր ոռոգման համակարգ, 82 հազար 300 գծամետր խմելու ջրագիծ, մեկ մանկապարտեզի շենք, մեկ կոյուղագիծ և դրենաժային համակարգ, մեկ հուշահամալիր։

2021-2022 թվականներից 2023 թվական են տեղափոխվել թվով 62 ենթածրագրեր։ Այս մասով շինարարական աշխատանքները մեկնարկել են գարնանը։ 2023 թվականի հուլիսի դրությամբ ավարտվել են 21 ծրագրեր, ևս 14 ծրագրեր գտնվում են ավարտական փուլում։ Մնացած ծրագրերի մասով շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում