Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցի պատճառով մի քանի ինթնաթիռներ մոտ մեկ ժամ չեն կարողացել վայրէջք կատարել Եկատերինբուրգի օդանավակայանում:
Ինչպես նշել են «Կոլցովո» օդանավակայանի աշխատակիցները, Եկատերինբուրգից Մոսկվա վարչապետի վերադարձի պատճառով մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել և ավելի քան մեկ ժամ մնացել են օդում` վայրէջքի համար սպասելով հատուկ թույլտվության, իսկ տասնյակ չվերթներ պարզապես հետաձգվել են: Այս մասին հայտնում է Life News-ը:










































