Այսօր Ազգային ժողովի որոշմամբ դադարեցվեցին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հենց տիկին Թովմասյանի հետ:
Մեզ հետ զրույցում պատգամավորը շեշտեց, որ չի նահանջելու․ «ԱԺ որոշումը իրավական չէ, հերթական անկախ մարմինն է օկուպացվում: Սա Փաշինյանի որոշումն է, անպատժելիությունից հարբած են: Աշխարհին ցույց կտամ, որ ՔՊ-ն ստախոսների որջ է»:








































