Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դուք նամակ եք ստանում ընկերոջից, որով խնդրում է ինչ-որ տեղ քվեարկել իր օգտին: Որոշում եք օգնել մարդուն, երկրորդ քայլը հեռախոսահամար ստանալն է։ Եվ հետո ուղարկում է կոդը: Բայց իրականում դուք հաքերին ուղարկում եք ձեր տելեգրամի մուտքի վերականգնման կոդը: Եթե անեք այն ամենը, ինչ պահանջվում է, ձեր հաշիվը կվերացվի»:









































