Saturday, 06 06 2026
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով

Կարո՞ղ է աշխատավարձը պահանջող բանվորին համբալ անվանողը դառնալ վարչապետ

Նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունն անկասկած բավական լուրջ վերադասավորումներ է խոստանում ներիշխանական համակարգում: Կարապետյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո առաջնային հարցը, որ տրվում էր փորձագիտական և մեդիա շրջանակներում, դա այն է, թե արդյո՞ք Կարապետյանին ազատում են վարչապետ նշանակելու համար:

Որ Հայաստանում հասունացել է վարչապետի փոփոխության հարց, վկայում է առկա սոցիալ-տնտեսական վիճակն ու կառավարության ոչ ադեկվատությունը այդ վիճակին: Սակայն մյուս կողմից Սերժ Սարգսյանը մինչ այժմ որևէ կերպ ցույց չի տվել, որ դժգոհ է Տիգրան Սարգսյանի վարչապետությունից: Բայց, եթե ցույց չի տվել, դա արագորեն կարող է ցույց տալ: Կամ, որևէ մեկը նրան չի մեղադրի, եթե հանկարծ պաշտոնանկ անի Տիգրան Սարգսյանին: Բայց, Սերժ Սարգսյանին հաստատ կկշտամբեն, եթե Սարգսյանի փոխարեն նա վարչապետ նշանակի Կարապետյանին: Դա ուղղակիորեն նշանակելու է, որ Հայաստանի տնտեսությունը հանձնվում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին, ում ֆինանսատնտեսական կշռի շնորհիվ է, որ Կարապետյանը Հայաստանի իշխանական համակարգում հասել է ազդեցիկության որոշակի աստիճանի: Մինչդեռ, ձեռք բերելով այդպիսի աստիճան` Կարեն Կարապետյանը միաժամանակ ձեռք է բերել նաև կլանա-օլիգարխիկ համակարգի կարկառուն գործչի համբավ, հատկապես իր հակահասարակական իմիջով, երբ ասենք կարող է սովորական բանվորին համարել «համբալ», այն դեպքում, երբ մարդը իր օրինական աշխատավարձն է պահանջում իշխանությունից: Ինչպե՞ս կարող է պահանջատեր քաղաքացուն համբալ որակող անձնավորությունը նշանակվել կառավարության ղեկավար:

Հայաստանին պետք է նոր կառավարություն, բայց պետք է նոր որակի, նոր մտածողության տեր կառավարություն, որն իհարկե այդ մասին ոչ թե կխոսի, ի դեմս վարչապետական դասախոսությունների, այլ իրապես կգործի նոր որակով և մտածողությամբ, որի առանցքում կլինի հարգանքը Հայաստանի քաղաքացու հանդեպ: Կարեն Կարապետյանի պարագայում է, որ այդ իրողությունը պարզապես չի կարող գոյություն ունենալ: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ մի կողմից անկարող է պահել իշխանության ներկայիս դասավորությունը, քանի որ դա կարող է ուղղակի համակարգում գերլարում առաջացնել միաժամանակ մի քանի բևեռների շահերի բախման պարագայում, իսկ մյուս կողմից էլ չի կարող լուրջ վերադասավորումներ անել, քանի որ դա էլ կարող է հանգեցնել ներիշխանական լուրջ ճգնաժամի և հակադրության սրման:

Այդ իմաստով, թերևս հավանական է, որ Կարեն Կարապետյանը պաշտոնանկությունից հետո որոշակի ժամանակահատված կմնա այսպես ասած ստվերում, մինչ Սերժ Սարգսյանը կհանդարտեցնի նրա պաշտոնանկությամբ մտահոգ համակարգին և կտա որոշակի անվտանգության երաշխիքներ: Ի վերջո չի բացառվում նաև, որ մենք ընդամենը գործ ունենք հերթական նախընտրական քարոզչական հնարքի հետ, որ բանեցնում է Սերժ Սարգսյանն աղմկոտ վերադասավորումներով հանրության ուշադրությունը շեղելու համար, առավել ևս, որ շատ հաճախ Հայաստանում ամեն ինչ կանխոշորում են ոչ թե պետական գործառույթները, այլ ստվերային պայմանավորվածությունները: Եվ այդ առումով առավել հետաքրքրական է, թե Կարապետյանի մասով ինչ ստվերային պայմանավորվածություններ, կամ պայմանավորվածության ինչ խախտումներ են եղել իշխանական համակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում