Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական բանակը հարձակում է սկսել Դոնեցկի մարզի Լիման քաղաքի վրա, ինչի արդյունքում առնվազն վեց մարդ է զոհվել, հինգը վիրավորվել։
Դոնեցկի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի խոսքով՝ ռուսական բանակը հարձակում է իրականացրել Լիմանի վրա ռեակտիվ կրակային համակարգերից։ Արդյունքում վնասվել են նաև մի քանի տներ և խանութներ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում կան չորս կին և երկու տղամարդ։











































