Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Նիկոլ Փաշինյանը «փոխել» է Դավիթ Տոնոյանի մտադրությունը

Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս կալանավորված Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում արտահայտած մի շարք մտքեր, ինչպես նաև դրանց՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի արձագանքը դարձել են պատճառ, որ ինքը փոխի հանձնաժողովի աշխատանքի հանդեպ իր վերաբերմունքը և ցանկություն հայտնի մասնակցել այդ աշխատանքին և պատասխանել հարցերին: «2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և իմ մասնակցությամբ:

«Քննիչ հանձնաժողովի» նպատակների և աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը», ասված է Տոնոյանի հայտարարության մեջ: Նա միջնորդություն է ներկայացրել, որպեսզի իրեն թույլատրվի կալանավայրից տեղափոխվել հանձնաժողովի աշխատանքի վայր և մասնակցել դրան:

Տրամաբանությունը հուշում է, որ Դավիթ Տոնոյանի միջնորդությունը պետք է բավարարվի, այլապես դա կդիտվի ակնառու խտրականություն և անաչառության խախտում: Վերջին հաշվով հազիվ թե լինի զուտ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով կալանավայրից ԱԺ տեղափոխվելու և հետո՝ վերադառնալու հնարավորությունը մերժելու ողջախոհ փաստարկ, եթե հաշվի առնենք այն, որ այդ գործընթացը բնականաբար իրականացվելու է իրավապահների հսկողությամբ: Համենայն դեպս, նախկին նախարար Տոնոյանի մասնակցության հնարավորությունը զուտ հետաքննական շահի տեսանկյունից կիմաստավոր վարչապետ Փաշինյանի ելույթը, որը ինքնին գրեթե ամբողջությամբ քաղաքական էր: Իհարկե, Դավիթ Տոնոյանի դիրքորոշման փոփոխությունը առաջացնում է հարցեր, թե հատկապես ի՞նչն է, որ վարչապետի ելույթից և Օնիկ Գասպարյանի պատասխանից հետո փոխել է նրա մտադրությունն ու առաջացրել հարցերի պատասխանելու ցանկություն: Արդյո՞ք նա այդտեղ նշմարել է ռիսկ, որ պատերազմի հանգամանքների հարցում իր վրա կարող է մնալ պատասխանատվության որոշակի բեռ: Բոլոր դեպքերում, անկասկած է, որ զուտ հանձնաժողովի գործի և հանրության իրազեկվածության շահերից է բխում, որ Տոնոյանի միջնորդությունը բավարարվի և ապահովվի նրա արտահայտվելու հնարավորությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում