Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Ցեղասպանությունն անակնկալ տեղի չի ունենում»․ Հայաստանը 41 երկրների անունից հանդես է եկել հայտարարությամբ

Հուլիսի 4-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում (ՄԻԽ) Հայաստանի նախաձեռնությամբ ընթերցվել է համատեղ հայտարարություն՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-րդ տարելիցին։ Հայտարարությանը միացել են ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող 41 պետություններ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հայտարարությունը կարդացել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն հետ ՄԻԽ ինտերակտիվ երկխոսության ժամանակ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում: Որպես կանոն՝ դրան նախորդում են ազգային, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ խտրականության դրսևորումներ, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման և խախտման կրկնվող դեպքեր: Հայտարարությանը միացող երկրները ևս մեկ անգամ հանձնառություն են ստանձնել կանխելու ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները։

Համատեղ հայտարարության մեջ շեշտվում էր, որ հրավիրելով աշխարհի ուշադրությունն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել նման ոճրագործությունների, անհրաժեշտ է նաև հետագա գործողություններ և համակարգված ջանքեր գործադրել՝ կանխարգելումը գործնականում իրականցնելու համար:

Ստորև ներկայացնում ենք ամբողջական հայտարարությունը.

«Պատիվ ունեմ ներկայացանելու այս հայտարարությունը ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող քառասունմեկ պետությունների կողմից։ Ողջունում ենք Հատուկ զեկուցող Նդերիտուին և վերահաստատում մեր շարունակական աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանությունների կանխարգելման և Պաշտպանելու պարտավորության հարցերով խորհրդականների գրասենյակի գործունեությանը:

Այս տարի նշում ենք Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-րդ տարելիցը: Այն մարդու իրավունքներին առնչվող առաջին փաստաթուղթն էր, որն ընդունվեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից մեկ օր առաջ: Այս երկու փաստաթղթերը միասին ուրվագծեցին այն աշխարհի տեսլականը, որում ցեղասպանությունը և մարդկության դեմ այլ հանցագործությունները կկանխվեն և կպատժվեն:

Այս տարելիցը հնարավորություն է տալիս վերահաստատել մեր հանձնառությունը հասնելու այս նպատակին, ինչպես նաև մտորելու դրական փորձի և մարտահրավերների մասին, որոնք առնչվում են այս կոնվենցիայի կիրառմանը:

Ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում: Որպես կանոն, դրան նախորդում են խտրականության դրսևորումներ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման և խախտման կրկնվող դեպքեր:

Մենք հանձ ենք առնում մոբիլիզացնել մեր քաղաքական կամքը՝ կանխելու ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները, կիրառելով Գլխավոր քարտուղարի Մարդկության դեմ հանցագործությունների վերլուծական շրջանակը: Ցեղասպանության վտանգ պարունակող իրավիճակներին հստակ արձագանքման ձախողումը ոչ մի արդարացում չունի:

Մենք շեշտում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի, ներառյալ՝ այս Խորհրդի, Բարձր հանձնակատարի գրասենյակի, հատուկ զեկուցողների, պայմանագրային մարմինների դերը՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի այն ոտնահարումների վերաբերյալ տեղեկատվության հավաքման գործում, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության։

Հրավիրելով աշխարհի ուշադրությունն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել նման ոճրագործությունների, անհրաժեշտ է նաև հետագա գործողություններ և համակարգված ջանքեր գործադրել՝ կանխարգելումը գործնականում իրականցնելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում