Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կողմից կատարված խռովության փորձն անվանել է «անախորժ իրադրություն»։ Նման որակում Լավրովը տվել է օնլայն ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով տեղի ունեցածից հետո ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին հարցին։
«Ռուսաստանը միշտ ավելի ամուր և ավելի ուժեղ է դուրս եկել ցանկացած անախորժ իրադրությունից, իսկ դրան դժվար է անախորժ իրադրությունից ավելի հնչեղ որակում տալ: Այդպես կլինի նաև այս անգամ: Ավելին, մենք արդեն զգում ենք, որ այս գործընթացը սկսվել է», – ասել է նա։








































