«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնին ընդառաջ «Առաջին լրատվականը» փորձեց պարզել` արդյո՞ք չեն փոխվել «ավանդույթները» և արդյոք այս անգա՞մ էլ է դրամահավաքը կազմակերպվելու է Լոս Անջելեսում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերից հայտնեցին, որ այս անգամ ևս հեռուստամարաթոնը կկազմակերպվի ԱՄՆ-ում, նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը` 24-ին, քանի որ այդ օրը Գոհաբանության օրն է, մարդիկ ամբողջ օրն ազատ են ու կարող են իրենց երախտագիտությունը հայտնել դրամահավաքին մասնակցելով:
Արդյո՞ք չեն եղել առաջարկներ` հեռուստամարաթոնն անցկացնել այլ երկրում, օրինակ`Ռուսաստանում, հարցին ի պատասխան հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչն ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ լոսանջելեսյան հեռուստամարաթոնի նախաշեմին Մոսկվայում կազմակերպվում է դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակցում են հայտնի գործարարներ, ներկա է լինում Հայաստանի նախագահը:
Լոսանջելեսյան հեռուստամարաթոնին ընդառաջ կազմակերպվում են նաև ռադիոմարաթոններ, դրամահավաք-միջոցառումներ, օրինակ` Ֆրանսիայում անցկացվում է հեռախոսամարաթոն, որին մասնակցում են մի քանի եվրոպական երկրներ:









































