Saturday, 20 06 2026
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին

Փաշինյանը զանգահարել է այնտեղ, որտեղ այդ հարցի «բանալին» է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Ըստ հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց՝ Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության գալիք տոնի կապակցությամբ, իսկ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան-Բայրամի մեկնարկի կապակցությամբ: Հեռախոսազրույցում քննարկվել են հայ-թուրքական կարգավորմանն առնչվող հարցեր, մասնավորապես սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու հնարավորությունը:

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն օրը, երբ լուսադեմին Ադրբեջանը ռազմական գործողություն է իրականացրել Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ: Այդ ֆոնին իհարկե վրդովվեցուցիչ է հնչում Էրդողանի հետ հեռախոսազրույցն ու փոխադարձ շնորհավորանքները: Մյուս կողմից սակայն, այստեղ անհրաժեշտ է թերևս իրավիճակը գնահատել սառը հայացքով: Փաշինյանի զանգը թերևս ունի հետագա որևէ էսկալացիա թույլ չտալու նպատակ: Որքանով այդ զանգը և խոսակցությունը կբավարարի այդ նպատակը, և ինչ բովանդակությամբ, սա իհարկե մեծ հարց է, և անշուշտ բավականին լուրջ հարց, այդ թվում հնարավոր մտահոգություններով, հաշվի առնելով Թուրքիայի քաղաքականությունը: Բայց, ադրբեջանական ագրեսիվ գործողությունից հետո Փաշինյանը գործնականում կապ է հաստատել նրա հետ, ումից թերևս ամենաշատն է կախված ադրբեջանական ագրեսիայի ծավալման կամ զսպման առումով: Սա այսօր փաստ է, որից երես թեքելը իհարկե կարող է ականջահաճո երանգավորումների ենթակա լինել զուտ հայրենասիրական զգայական մակարդակում, սակայն դառնալ կորստաբեր վրիպում արդեն իրաական գետնի վրա, հատկապես հաշվի առնելով թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական բարդ միջավայրը:

Ադրբեջանական սադրանքը տեղի ունեցավ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական արտգործնախարարական բանակցության նոր փուլի մեկնարկին զուգահեռ, առաջին հանդիպումից ժամեր անց: Ադրբեջանական սադրանքին ԱՄՆ-ից ստացված առաջին արձագանքները ինքնին հուշում են, որ էսկալացիայի հարցի լուծումը Վաշինգտոնում չէ, մի շարք պատճառներով, թե օբյեկտիվ, թե զգալիորեն սուբյեկտիվ: Այդ խնդիրների լուծումն Անկարայյում է, ուր էլ գնացել է Փաշինյանի զանգը, որքան էլ կարող են հասկանալի հնչել այդ առնչությամբ քննադատությունները: Դրան զուգահեռ, Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցի հանգամանքը ուշադրության է արժանի իհարկե նաև մեկ այլ կարևոր իրողության ֆոնին՝ հունիսի 26-ին Մոսկվա-Թեհրան-Երևան հեռախոսազրույցի «եռանկյունու» ֆոնին, որի շրջանակում նախ տեղի էր ունեցել Պուտին-Ռայիսի հեռախոսազրույցը՝ որի վերաբերյալ հաղորդագրությունում հատուկ ընդգծվող թեմաներից էին Կովկասի կայունության ապահովման և սիրիական կարգավորման հարցերը, և դրանից կարճ ժամմանակ անց Ռայիսի-Փաշինյան հեռախոսազրույցը, որի թեմաները դարձյալ ներառել են նաև ռեգիոնալ անվտանգության հարցեր: Մեկ օր անց Փաշինյան-Էրդողան հեռախուսազրույցը՝ «արանքում» Բաքվի ագրեսիայի ֆոնին, հարկ է դիտարկել թերևս նաև այդ «եռանկյունու» համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում