Friday, 17 05 2024
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ
13:20
Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից
«Դիվանագետների համահայկական միության» և նախկին ՄԻՊ-ի հայտարարություններում բերված որոշ դատողություններ անհիմն և մանիպուլյատիվ են. Գոռ Ծառուկյան
13:00
Ռուսական ուժերը 10 կմ խորացել են Խարկովի ուղղությամբ. Զելենսկի
Կողմերը մտահոգությունն են հայտնել «Կովերի պարտեզ»-ի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
12:40
Պուտինն ու Սին քննարկել են Ուկրաինայի հարցը տետ-ա-տետ ձևաչափով
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
12:10
Ռուսաստանը նոր ճակատ է բացել․ Ուկրաինային դժվար տարի է սպասվում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Վարդենիսի բնակարանային գողություններ են բացահայտվել

Իսակովի պողոտայում 23-ամյա վարորդը Lexus-ով ընկել է բաց դիտահորի մեջ

Հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, ՌԴ և Հայաստանի քաղաքացի 23-ամյա Հովհաննես Կարապետյանն իր վարած Lexus LX մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում, ճանապարհի բաց դիտահորի պատճառով ընկել է դրա մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն և առաջ ընթանալով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանը, կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը, ովքեր վաշտի հրամանատար Գ. Թորոսյանի հետ տարածքից հեռացնում էին հետաքրքրասեր վարորդներին, ովքեր չգիտես ինչու ցանկանում էին մեքենաները կայանել, «թամաշա» անել, սակայն պարեկներին հաջողվում էր նրանց հեռացնել դեպքի վայրից:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Երթևեկության այդ խիստ ժամին, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է տեղի ունենար շղթայական ավտովթար և չէր բացառվի, որ կլինեին նաև վիրավորներ, իսկ եթե Երևանի քաղաքապետարանն ու նշված հատվածը սպասարկող վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ժամանակին այդ դիտահորը, որն ամբողջությամբ լցված է ցեխով ու կեղտով, մաքրեին ու դիտահորի կափարիչը տեղադրեին՝ վթարը տեղի չէր ունենա: Գ

ոնե այս դեպքից հետո պատկան մարմինները «ջայլամի կեցվածք» չընդունեն կամ էլ առաջիկայում Երևանի ավագանու նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին ճիշտ հանձնարարական տա, որպեսզի իրենց շրջաններում գտնվող բոլոր բաց դիտահորերը, որոնք ռեալ վտանգ են ներկայացնում վարորդների համար, կափարիչներով փակվեն ու կարգի բերվեն:Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում