Google ընկերությունը առաջին անգամ բացահայտել է էլեկտրաէներգիայի ծախսը բոլոր գրասենյակներում և դատա-կենտրոններում: Ինչպես պարզվել է՝ 2010 թ. Google-ն օգտագործել է այնքան էներգիա, ինչքան կօգտագործի մի փոքր քաղաք:
Այս մասին գրում է Mercury News-ը` հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
Ինչպես հայտնել է կայքը՝ անցյալ տարի ընկերությունը օգտագործել է 2,26 մլրդ Կվ/ժ էլեկտրոէներգիա, որը հերիք է 200 հազար տան համար: Ընկերության կողմից ածխաթթու գազի արտանետումները կազմել է 1,46 մլն տոննա, որը կարող էին արտանետել 70 հազար ամերիկացիներ, այսինքն՝ երկու և կես անգամ ավելի մարդ, քան աշխատում է Google-ում:
Ընկերությունում նշել են, որ էներգիայի 25%-ը ընկերությունը ստացել է վերականգնվող աղբյուրներից: Ինչպես ակնկալում են Google-ում, 2011 թ. «կանաչ» էներգիայի օգտագործման ծավալները կհասնեն 30%-ի, իսկ ևս մեկ տարի անց` 35%-ի: Google-ն առաջին տեխնիկական ընկերությունն է, որը բացահայտել է իր օգտագործած էներգիայի, ինչպես նաև արտանետած ածխաթթու գազի ծավալները:









































