Ակնհայտ է՝ Հայաստանը խաղաղություն է ուզում: «Առաջին լրատվական»-ի հետ բացառիկ զրույցում նշեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է դրան:
Լուազոն Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը մտահոգիչ է համարում․ « Պետք է ընդլայնենք դիվանագիտական ջանքը: Հայաստանը պատերազմ չի ուզում, հուսով եմ՝ կհասնենք երկարատև խաղաղության: Լաչինի ուղղությամբ պետք է ընդլայնենք միջազգային ներկայությունը: Պետք է վստահ լինենք, որ խաղաղությունն ավելի շուտ կլինի, քան պատերազմը, որը կարող է ցանկացած պահի պայթել»: