Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
«Վարչապետը և նախագահը վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային: Նրանք քննարկել են Ռուսաստանի ներքին անվտանգության ներկա իրավիճակը՝ նշելով, որ ուշադիր հետևում են զարգացումներին և սերտ փոխգործակցության մեջ կլինեն դաշնակիցների և գործընկերների հետ», – նշված է հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը:
Իսկ Twitter-ի իր էջում Թրյուդոն հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծված անվտանգային իրավիճակը քննարկել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:








































