ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային վարչական սահմաններում։