ՌԴ Լիպեցկի մարզի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ստորաբաժանումները լքել են Լիպեցկի մարզի տարածքը. ««Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ստորաբաժանումները, որոնք նախօրեին կանգ էին առել Լիպեցկի մարզում, լքել են մարզի տարածքը»։
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը սկսել է «արդարության երթ» դեպի Մոսկվա Մ-4 Դոն մայրուղով։ «Վագներ»-ի մարտինմերն ու տեխնիկան մտել են Դոնի Ռոստով, Վորոնեժ և Լիպեցկի մարզի տարածք։
Հունիսի 24-ի գիշերը «Վագներ»-ի մարտիկները գրավել են Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վագներականների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», իսկ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։