Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

11 երկրների ղեկավարներ հանդես են եկել աղքատ երկրների համար պարտքի մարման մեխանիզմի նորացման օգտին

11 երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի, ինչպես նաև Աֆրիկայի երկրների ղեկավարները հանդես են եկել ցածր և միջին եկամուտներով երկրների համար պարտքի մարման մեխանիզմի փոփոխման, ինչպես նաև բարձր մակարդակի պարտքով երկրների համար պարտքի բեռի թեթևացման օգտին։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է Le Monde թերթում։

«Ոչ մի երկիր չպետք է տարիներով սպասի պարտքի բեռի թեթևացմանը: Անհրաժեշտ է ամրապնդել և ակտիվացնել համագործակցությունը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների պարտքի շուրջ: Դա, ամենից առաջ, պահանջում է լուծումների արագ մշակում խոշոր պարտքով երկրների համար», – ասված է ղեկավարների ուղերձում, որը հրապարակվել է նոր գլոբալ ֆինանսական դաշնագրին նվիրված գագաթնաժողովի բացման առթիվ։

Այս առնչությամբ ուղերձի հեղինակներն ամբողջ աշխարհում զարգացման բանկերին կոչ են անում ձեռնարկել քայլեր «գոյություն ունեցող միջոցների ավելի արդյունավետ օգտագործման» և «մասնավոր կապիտալի մոբիլիզացման համար»։

Համաշխարհային նոր ֆինանսական դաշնագրի հարցին նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 22-ից 23-ը Փարիզում: Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ դրան կմասնակցեն շուրջ 130 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ BRICS-ի երկրների ղեկավարները, բացառությամբ՝ Ռուսաստանի։ Գագաթնաժողովի կազմակերպիչները հույս ունեն, որ փաստաթուղթը, որը կարող է մշակվել բանակցությունների արդյունքում, կօգնի զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարի և աղքատության հաղթահարման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում