ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննական սենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին: Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը նշել են, որ հունվարին մասնակցել են առաջին փուլի քննությանը և այժմ քննություն են հանձնելու երկրորդ անգամ:
Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննություններն ընթանում են բնականոն հունով: Նրա խոսքով՝ դիմորդների՝ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունն այս տարի է ներդրվել, որը դրական դինամիկա է ապահովել:
«Այս պահի դրությամբ ոչ մի արտակարգ իրավիճակ չունենք, քննությունները ընթանում են ըստ պլանավորածի: Կարծում եմ՝ այս տարվա 2 անգամվա քննություն հանձնելու հնարավորությունը դրական ազդեցություն է թողել դիմորդների վրա՝ հոգեբանական լարվածության տեսանկյունից և նվազեցրել է սթրեսը:








































