Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Խոսքը Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր․ վարչապետը պատմել է հոկտեմբերի 19-ի բանակցությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց այն քննադատություններին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բանակցությունների ժամանակ եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ինքն այն բաց է թողել։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում վարչապետը նշեց, որ առաջին անգամ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին խնդրել էր պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին․ ի՞նչ պետք է անի, որ պատերազմը կանգնեցվի։ Վարչապետը նույն հարցադրման շուրջ Վլադիմիր Պուտինի հետ ավելի մանրամասն քննարկում ունեցել է նաև հոկտեմբերի 16-ին, և Ռուսաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման։

«Այդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ համաձայնվեցինք, որ թիմերը աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ։ Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել հոկտեմբերի 18-ի կեսգիշերից։ Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հայտարարություն, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան։ Ի հեճուկս հայտարարության, հոկտեմբերի 18-ին նույնիսկ հրադադար չհաստատվեց՝ չնայած ամբողջ օրը հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար»,- մանրամասնեց Փաշինյանը։

Վարչապետը պատմեց, որ հրադադարի հերթական հայտարարության ձախողմանը զուգընթաց վերադարձել է հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած խոսակցությանը։ Հոկտեմբերի 19-ին կեսօրին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ վերջինս վերահաստատել է, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը։

Իսկ պայմանը հետևյալն էր՝ 7 շրջանները վերադարձվում են «5+2» ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ՌԴ խաղաղապահներ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագային։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ես մինչև երեկո մեր դիրքորոշումը կարտահայտեմ։ Ցերեկը նախ հրավիրեցի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, ավելի ուշ անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցի Հանրապետության նախագահին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և խորհրդարանական ուժերի մասնակցությամբ, որտեղ ասացի, որ պատրաստվում եմ զանգահարել Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել, որ ընդունում եմ առաջարկվող տարբերակը։ Ընդ որում, ինչպես ասել եմ, չէի ակնկալում, որ հրավիրված անձանցից որևէ մեկը ինձ հետ կիսեր այդ որոշման պատասխանատվությունը։ Պարզապես նրանց տեղյակ էի պահում տեղի ունեցող գործընթացների մասին։ Երեկոյան զանգահարեցի և Ռուսաստանի Դաշնության նախագահին ասացի, որ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնել։ Ռուսաստանի նախագահը ասաց, որ կխոսի Ադրբեջանի նախագահի հետ ու կզանգահարի ինձ։

Նրա խոսքով՝ այդ պահին խնդրո առարկա հինգ շրջաններից երկուսը՝ Ֆիզուլին և Ջեբրայիլը գործնականում ամբողջությամբ կամ մեծ մասամբ գտնվում էին Ադրբեջանի հսկողության տակ։ Ռուսաստանի նախագահը զանգահարեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան և, ըստ էության, փոխանցեց հետևյալը․ «Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր յոթ շրջանները կամ ավելի ճիշտ մնացյալ հինգ շրջանները, քանի որ երկուսը՝ Ֆիզուլին ու Ջեբրայիլն արդեն իսկ մեծամասնությամբ գտնվում էին նրանց վերահսկողության ներքո»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այդ օրը բարձրացավ նաև Շուշիի հարցը։

«2020 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմն ունի ևս մեկ պայման՝ նա ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի։ Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ։ Սա է պատճառը, որ նոյեմբերի 9-ից հետո Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցի, թե Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել, որովհետև եթե ասվում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, կարիք կա՞ պարզաբանելու, որ պետք է վերադառնան այն բնակավայրերը, որոնցում նրանք ապրել են նախկինում։ Ահա, թե ինձ ինչի մեջ են մեղադրում, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո և, թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված, կլիներ հայկական։

Անկեղծ ասած՝ այդ ձևակերպումը ինքնին խնդրահարույց է, բայց երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի՝ ինչպիսի տեսք պետք է ունենան ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները։ Եվ այդ խոսակցության արդյունքում պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, որ համաձայն եմ ադրբեջանցի փախստականների վերադարձին Շուշի և Ղարաբաղի մյուս բնակավայրեր։ Ռուսաստանի նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցի համատեքստում, դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ։ Ես այս ձևակերպմանը համաձայնեցի, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժել էր դա, ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէ քննարկել։ Ավելին, այդ պահին արվող առաջարկի համաձայն ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելիություն ունենային դեպի Շուշի։ Օրինակ՝ 50 հազար ադրբեջանցի կարող էր հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ, թե ինչքան ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չէր կարող լինել։ Ընդհուպ, կարող էին գնալ և մնալ։

Բայց ամենակարևոր հարցը։ Ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը։ Պարզվեց, որ, օրինակ, Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պետք է կառուցվի, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ գոյություն ունեցող ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենան։ Այդ ճանապարհը կարող է լինել, օրինակ, Կուբաթլիով։ Այսինքն՝ ըստ Ադրբեջանի այդ պահի առաջարկի, Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն, ըստ էության, առանց հետագա ավելացման սահմանափակման կամ վերահսկման, նրանք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առաձնին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո։ Սա նշանակում է, որ այնտեղ կարող էին լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժանումներ։ Սա էլ նշանակում է, որ խոսքն առանց չափազանցության Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր։ Այն ժամանակ այս առաջարկը չընդունելու պրակտիկ հիմնավորումներից մեկը, սակայն, հետևյալն էր․ դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին այն փակել, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, իսկ Լաչինի միջանցքն անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ։ Վերջին շրջանի իրադարձությունները այն ժամանակվա իմ կանխատեսումը ապացուցեցին բոլորիդ հայտնի հանգամանքներով»,- ընդգծեց Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում