Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանը կդնի՞ խաղաղապահների մանդատի հարց

Հայաստանի արտգործնախարարությունը նախօրեին հայտնել է, որ Հակարի կամրջի վրա տեղի ունեցած հայտնի միջադեպի առնչությամբ՝ երբ ադրբեջանցիները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում, ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու նրան հայտնվել է Հայաստանի դժգոհությունը՝ ռուս խաղաղապահների գործունեության առնչությամբ: Ըստ տարածված որոշ տեղեկությունների և որոշ տեսանյութերի, ռուս խաղաղապահները, որոնք ծառայություն են իրականացնում Հակարի կամրջի վրա՝ Լաչինի միջանցքում, օժանդակել են դրոշ տեղադրելու ադրբեջանցիների փորձին: ԱԳՆ-ն հայտնում է, որ դեսպանին կոչ է արվել պարզել միջադեպի բոլոր հանգամանքները և քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունեության անարդյունավետությունը՝ մեղմ ասած, և մի շարք դեպքերում պարզապես Ադրբեջանի նկրտումներին լռելյայն կամ նույնիսկ բավականին բացահայտ օժանդակելու, չխանգարելու հանգամանքը բոլորովին նորություն չէ: Եվ թերևս նորություն չէ նաևւ այն, թե ինչու՞ է ռուսական խաղաղապահ առաքելությունը աշխատում այդպես: Սրա պատճառները մի քանիսն են և ընկած են թե աշխարհաքաղաքական հարթության վրա, և թե հնարավոր է իհարկե նաև զուտ ֆինանսական՝ այսպես ասած երկուսը մեկում տարբերակով: Ռուսաստանի մոտիվների շարքում իհարկե իր առանցքային տեղն ունի նաև այն, որ Ադրբեջանը պետք է համաձայնություն տա խաղաղապահ առաքելությունը շարունակելու հարցում:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, որն այսօր խաղաղապահների տեղակայման միակ հիմքն է, ռուս խաղաղապահներն Արցախում և Լաչինի միջանցքում են 5 տարի ժամկետով, որը թարմացնելու ժամկետը հայտարարության ստորագրումից 4 ու կես տարի անց է: Եթե այդ ընթացքում Բաքուն չհայտնեց չշարունակելու մտադրության կամ որոշման մասին, ապա 4 ու կես տարի անց, այսինքն 2025 թվականի մայիսի 9-ին խաղաղապահների ժամկետը ինքնաբերաբար համարվում է երկարաձգված ևս 5 տարով: Ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է «առիթ չտալ» Ադրբեջանին: Սակայն, դա տեղի է ունենում Հայաստանի կամ Արցախի «կտորների» հաշվին: Եվ դեռ պարզ չէ, թե ինչ տեղի կունենա մինչև 2025 թվականի մայիսի 9: Ի՞նչ կարող է անել այստեղ  հայկական կողմը՝ Արցախը կամ Հայաստանը: Իհարկե, կանչել դեսպանին ու հայտնել դժգոհություն, հասկանալի է, բայց, Հայաստանն առաջին անգամ չէ, որ հայտնում է իր դժգոհությունը ռուս խաղաղապահների գործունեության արդյունքի առնչությամբ, և դա արտահայտվել է ընդհուպ բարձր մակարդակի հայ-ռուսական հանդիպումներում, սակայն իրավիճակի էական փոփոխություն կարծես թե չկա: Սա առնվազն հարց է առաջացնում, թե՝ կարո՞ղ է հայկական կողմը լինել խաղաղապահների տեղակայման ժամկետը չերկարաձգելը նախաձեռնողը: Որովհետև ըստ եռակողմ հայտարարության, կա նաև Հայաստանի համաձայնության հարցը:

Մինչև 2025 թվականի մայիս Հայաստանը կարո՞ղ է հայտարարել, որ նպատակահարմար չի գտնում նոյեմբերի 9-ի խաղաղապահների վերաբերյալ դրույթի շարունակությունը, այսինքն ժամկետի երկարաձգումը, որովհետև առաքելությունն էֆեկտիվ չէ: Դա կնշանակի կոնֆլիկտ Ռուսաստանի հետ, եթե իհարկե Ռուսաստանն ինքը չունի հենց այդպիսի շարունակության մտադրություն, պարզապես կփորձի անել դա Հայաստանի քաղաքական դիրքորոշման շնորհիվ, այդ կերպ խուսափելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոնֆլիկտից, միաժամանակ Հայաստանի քաղաքական իշխանության հետ կոնֆլիկտի սրումը դարձնելով Հայաստանի հանդեպ կոշտ քայլերի, ընդհուպ իշխանության փոփոխության տանող գործընթացի խթանելուն, իսկ զուգահեռ խաղաղապահների տեղակայման հարցում նոր համաձայնություն կկորզի Ադրբեջանից՝ նոր ժամկետով, արդեն երկկողմ ձևաչափով, առանց Հայաստանի, բայց դրա պատասխանատվությունը թողնելով Հայաստանի քաղաքական իշխանության «հակառուսականության» վրա: Սա իհարկե մի տեսական սցենար է, որը համենայն դեպս ունի գոյության իրավունք, քանի որ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ ռուսական փորձագիտական այսպես ասած արդիական դաշտում հնչել են մտքեր, կապված խաղաղապահների և Արցախի հարցում եռակողմ ձևաչափը երկկողմ դարձնելու առնչությամբ: Ընդ որում, գոնե առայժմ Հայաստանի քաղաքական դիրքավորումն ու մեկնաբանությունը՝ Արցախի խնդրի բովանդակության վերաբերյալ, կարծես թե ստեղծում է այդպիսի մտայնության իրականացման նախադրյալ: Այդ դեպքում իհարկե ստացվում է հակասություն՝ Հայաստանի իշխանությունն ինքը կգնա՞ մի տրանսֆորմացիա խթանելու, որը ենթադրելու է Ռուսաստանի դեմ որոշումներ և դրանց հնարավոր հետևանք արդեն Հայաստանի և մասնավորապես իրենց իշխանության նկատմամբ: Բայց այստեղ է թերևս, որ գուցե միարժեք չէ, թե Ռուսաստանը դեմ կլինի, եթե Հայաստանը բարձրացնի խաղաղապահների մանդատը չերկարացնելու խնդիրը: Եթե Մոսկվան Բաքվի հետ գա երկկողմ ձևաչափով շարունակելու հարցում համաձայնության, ապա հենց Հայաստանի դեմ լինելը կդառնա դա իրագործելու միակ միջոցը, հետևաբար նաև կստացվի, որ այդ դեպքում Հայաստանի քաղաքական իշխանությունը օժանդակած կլինի ռուսական մտադրության իրագործմանը, որի միջոցով «բաժանելով» Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը, Ռուսաստանն ինքն էլ իր կստեղծի ավելի ճկուն լինելու հնարավորություն, ինչպես դա փորձում է անել Երևանը: Ի վերջո, խաղաղապահների ներկայությունը երկարաձգելու նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու Հայաստանի հնարավոր քայլը՝ իմ դիտարկած սցենարային վարկածի պարագայում, կարժանանա Արցախի անհամաձայնությանը և հարցը թեկուզ Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով լուծելու Ռուսաստանին ուղղված կոչին: Իհարկե այստեղ կարևոր հարց է, թե ինչ կանի Արևմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները, և ինչպես կվերաբերեն այդօրինակ սցենարին Թուրքիան ու Իրանը: Այդ հարցերի առնչությամբ սցենարային վարկածների հնարավորությունը կփորձեմ դիտարկել հաջորդիվ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում