Friday, 26 06 2026
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Ադրբեջանի սահմանային նոր հանդգնությունն ու միջազգային լռությունը

Ադրբեջանը հունիսի 14-ին շարունակել է կրակել Հայաստանի սահմանամերձ քաղաքացիական ենթակառուցվածքերի ուղղությամբ, մասնավորապես Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի, վիրավորելով դրա շինարարության մեջ ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացու: Ադրբեջանը շարունակում է կրակը, քանի որ նախօրեին կրակոցներից հետո՝ ինչի մասին հայտարարություն էր տարածել Հայաստանի ԱԳՆ, դիմելով միջազգային հանրությանը եւ ուշադրություն հրավիրելով քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորելու վրա, այդ հանրությունը մեղմ ասած չէր շտապել արձագանքել՝ թեկուզ Հայաստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի հանդեպ Բաքվի շարունակվող սադրանքների առնչությամբ հնչում է հարց, թե՝ միթե՞ Ադրբեջանի պահանջներն ու բողոքները կարող են միջազգայնորեն ընկալվել լուրջ, երբ դրանք ակնհայտորեն անհիմն են: Այս իրավիճակն առիթ է խոսել խնդրի ավելի խորը ասպեկտի մասին: Մետալուրգիական գործարանի առնչությամբ Ադրբեջանի բողոքները եւ դժգոհությունները, այսպես կոչված «ահազանգերը», որոնք կեղծ են ամբողջապես, պետք է դիտարկել ոչ միայն ինքնին՝ կոնկրետ դեպքով, այլ ադրբեջանական երկարամյա քաղաքականության տրամաբանության մեջ: Իհարկե, Ադրբեջանի նպատակադրումների շարքում մշտապես եղել է Հայաստանին տնտեսական վնաս հասցնելը, Հայաստանի համար տնտեսական խնդիր առաջացնելու ցանկացած հնարավորություն օգտագործելը:

Սակայն, Բաքվի քաղաքականությունը ունի նաեւ ավելի լայն համատեքստ ու ընդգրկում: Ադրբեջանի համար «սկզբունքային» գիծ է Հայաստանի հանդեպ անվերջ ու անդադար բողոքների, դիտողությունների, պահանջների, միջազգային մատնագրերի պաշար կուտակելն ու դրանց հորդառատ ընթացք ապահովելը: Ընդ որում, Բաքվի համար նշանակություն չունի՝ հիմնավոր պատճառների բացակայությունը, ներկայացվող պահանջների անհիմն, կեղծ, մտացածին լինելը: Առավել եւս, որ Ադրրբեջանի գործնականում բոլոր բարձրաձայնումները մտացածին ու կեղծ են, նենգափոխված, սակայն Բաքվի համար դա չունի նշանակություն: Ադրբեջանն առաջնորդվում է անդադար քանակի միջոցով ինչ որ պահի «որակ» ստանալու տրամաբանությամբ կամ բանաձեւով, եւ ցավոք  սրտի ասել, թե այդ հարցում նա չունի հաջողություն, չենք կարող: Բաքուն «լցնում» է միջազգային դաշտը Հայաստանի հանդեպ մտացածծին պահանջներով ու բողոքներով, ուղեկցելով դրանք ֆինանսական ապահովումով: Միջազգային հանրություն ասվաշշը ուղեկցում է այդ ամենը գերազաննցապես լռությամբ, լոյալությամբ, այդ կերպ նաեւ կամա, թե ակամա օգնելով Բաքվին քանակի, թեկուզ կեղծ քանակի միջոցով ստանալ «որակ»՝ եթե անգամ այդ որակն էլ կեղծ  է:

Ի վերջո, միջազգային քաղաքականության շրջանակում չկա կեղծ եւ անկեղծ, կա շահ, կա հետաքրքրություն, կա նպատակահարմարություն, ըստ որի էլ ձեւավորվում է այս կամ այն իրողության հանդեպ վերաբերմունքը: Ըստ անհրաժեշտություն՝ աչք է փակվում իրականության վրա եւ ճանաչվում է կեղծ  իրականությունը: Սա է միջազգային քաղաքականությունը ու ցավոք սրտի Բաքուն այսօր իր բաժին «հերկն» է անում այդ դաշտում, ոչ ոք նրանից չի պահանջում դուրս գալ այդ դաշտից կամ դադարեցնել «հերկը»: Այստեղ է գլխավոր խնդիրը, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, այլ ոչ թե զուտ կոնկրետ դեպքը, դրա գնահատականը, եւ դրա «հեռանկարի« հիմնավորվածության առնչությամբ եզրահանգումը: Կոնկրետ դեպքում Բաքուն գուցե եւ չունի հեռանկար, բայց դրանով նա պարզապես փորձում է համալրել «քանակի միջոցով որակի» հասնելու իր քաղաքականությունը, որ ավելի քան տասնամյակ կիրառում է Հայաստանի հանդեպ: Սա է խորքային ռիսկն ու սրան հակազդելու լայն աշխատանքն է, որ հրամայական է Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում