Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարից հետո զոհերի թիվը հասել է 17-ի: Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է տարածաշրջանի կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն։
«Առավոտվա դրությամբ հաստատվել է 12 զոհ Գոլայա Պրիստանում և 5-ն՝ Ալյոշկիում», – գրել է նա իր Telegram ալիքում։











































