Էրդողանը դեռևս շարունակում է այն ծրագիրը, որը հայտարարել էր ընտրությունների շրջանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի խոսքով՝ Էրդողանը այս կառավարության անդամներին պատրաստում է երկար գործունեության համար․ «Հաքան Ֆիդանը՝ գորշ կարդինալ․ նա նախապատրաստվում է դառնալ Էրդողանի ժառանգը»:











































