Երուսաղեմի Հին քաղաքում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության էպիկենտրոնում գտնվող «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը խուճապի է մատնել այնտեղի պատմական հայ համայնքին, բնակիչները ուզում են իմանալ, թե արդյո՞ք առեղծվածային ներդրողի պատճառով կորցնելու են իրենց տները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հորդանանում ԱՄՄ ակումբի ատենապետուհի- Ամման Մարալ ներսեսյանի հետ: Ներսեսյանի փոխանցմամբ` «Կովերի պարտեզ»-ի շուրջ տագնապը մեծացել է. ««Կովերի պարտեզ»-ի հարցը չէ միայն, մասշտաբները մեծացել են»:







































