Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով Շոլցի՝ ավելի վաղ արված հայտարարությանը:
«Ոչ, դեռ ոչ»,- ասել է Պեսկովը:












































