
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ: Պայմանագրի մասին հայտարարել է արտադրող «Լեոնարդո» ընկերությունը։
Ինքնաթիռների քանակի և արժեքի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
«Ինքնաթիռը նախատեսված է ռազմական տրանսպորտային առաքելությունների, հետևակի վայրէջքի, զորքերի մարտավարական աջակցության, հատուկ նշանակության ուժերի գործողությունների, մարդասիրական օգնության և աղետների հետևանքով օգնության համար»- ասվում է հայտարարությունում: