
65 միլիարդ դոլարին մոտ շրջանառություն է գրանցել 2022թ․-ին չինական BAIC Group-ը, որը նաև fortune global 500 ընկերություն է։ Ընկերությունն անցած տարի վաճառել է 1․45 միլիոն ավտոմեքենա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
՛՛Մեր ներդրումային քաղաքականության մեջ առանձնակի կարևորություն ունի fortune global 500 ընկերություններին Հայաստան ներգրավելը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, քանի որ այս 500 ընկերությունները գիտական հետազոտությունների վրա ծախսում են կրկնակի ավել գումար, քան մնացած ամբողջ աշխարհը միասին վերցրած։
BAIC Group ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գոն Յուեցիոնի հետ պայմանավորվել ենք միասին ուսումնասիրել Հայաստանում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու հեռանկարները՛՛,-նշել է նա։