Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկու թիմը հաստատում է, որ ուկրաինական հակահարձակումը ակտիվ փուլում է։ CNN-ը, վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հաղորդում է, որ Ուկրաինայի Զինված ուժերը (UAF) կորուստներ են կրել անձնակազմի և ռազմական տեխնիկայի մեջ, քանի որ նրանք բախվել են ռուսական ուժերի սպասվածից ավելի ուժեղ դիմադրության: Ինչպես հայտնում է CNN-ը, սա Ուկրաինայի զինված ուժերի առաջին փորձն է՝ ճեղքելու Ռուսաստանի դիրքերը Ուկրաինայի արևելքում։ Մինչդեռ Ուկրաինայի գլխավոր շտաբը Reuters-ին տված մեկնաբանությունում հերքել է հակահարձակման մեկնարկի մասին տեղեկությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ուկրաինացի միջազգայնագետ Իլյա Կուսայի հետ: