Ոչ թե պետք է համեմատել պետություններին, այլ ժողովուրդներին իրենց ճակատագրերով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան, իսրայելագետ Արման Խաչատրյանը:
Իսրայելագետի խոսքով՝ Հայաստանը համեմատել այսօրվա Իսրայելի հետ անհամեմատելի է․ «Մենք լավ չենք ճանաչում Իսրայելին, Իսրայելն էլ Հայաստանին: Հանգել եմ հաստատուն այն կարծիքին, որ Իսրայելը լավ չի ճանաչում Հայաստանին: Եթե Իսրայելն ու Հայաստանը իրար սկսեն ճանաչել, կհանգենք բազմաշերտ համագործակցության: Մեր հասարակությանը պետք է բացենք Իսրայելի սահմանները այլ կողմից»: