Գերմանիայի արևմուտքում երեկ տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ: Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը` հղում անելով Հանովերի հողի և հումքային ռեսուրսների մասին գիտությունների դաշնային վարչության հաղորդագրությանը:
Վարչության տվյալներով` էպիկենտրոնը գտնվել է Մյորս քաղաքի մերձակայքում, որը սահմանակից է Նիդերլանդներին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նման ցնցումներ այս շրջանում գրանցվում են տարին 1-2 անգամ:











































