Եթե պատժամիջոցներ լինեն, ռուսական կապիտալի Հայաստանում գտնվելը անարդյունավետ կլինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց GTAI ընկության տարածաշրջանային գործընկեր Հայկ Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի խոսքով՝ այնպիսի վիճակում ենք, որ ՀՀ-ի տնտեսական պատժամիջոցների տակ չգտնվելը ձեռնտու է և ՌԴ-ին, և Արևմուտքին․«Արևմուտքը միշտ լոյալ է եղել Հայաստանի նկատմամբ Իրանի հետ հարաբերություններում, բայց ՌԴ-ի պարագայում՝ կանխատեսելի էր:Ոչ ՌԴ-ին, ոչ Արևմուտքին ձեռնտու չէ, որ Հայաստանը գտնվի պատժամիջոցների տակ»: Մարտիրոսյանը կարծում է, որ մեր տնտեսությունը բարդ իրավիճակում է, կառավարությունը գնացել է թողտվության քաղաքականության․ «Եկել է պահը, որ ՀՀ տնտեսության մեջ հստակեցումներ լինեն: Կառավարությունը կարճաժամկետ տնտեսական էֆեկտը պետք է կանխատեսեր»:











































