Ինչպես նշում է Life News-ը, հաքերների LuLz Security խումբը հրապարակել է Միացյալ Նահանգների Սենատի ներքին օգտագործման համար նախատեսված ծառայողական մի փաստաթուղթ: Սենատի անվտանգության ծառայության աշխատակիցները մտադիր են լուրջ հետաքննություն սկսել այս փաստի կապակցությամբ:
Հաքերների այս խումբը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ կոտրել էր Sony Pictures, For Televison և Nintendo ընկերությունների կայքերը: Նրանց հարձակումներից տուժել է նաև ամերիկյան PBS հեռուստաընկերությունը, որը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին վավերագրական ֆիլմ էր ցուցադրել, ինչը խիստ զայրացրել էր հաքերներին, քանի որ ֆիլմում Ասանժի մասին հիմնականում բացասական էին արտահայտվել: