Բրիտանացի Փիթեր Բրայանը, ով մարդակերությամբ է զբաղվում նույնիսկ բանտում, ասել է, որ հաճույքով կուտեր ևս 150 մարդու: Ինչպես հայտնում է Life News-ը, 41-ամյա բրիտանացին մեղադրվում է իր 3 ծանոթներին սպանելու և նրանց ուտելու մեջ: Մարդակերի առաջին զոհը 21-ամյա Նիշա Շեթն էր, ում հանցագործը սպանել էր դեռ 1993-ին: 8 տարի բանտում անցկացնելուց հետո նա ազատվել էր և շարունակել էր մարդակերությամբ զբաղվել: Նրա երկրորդ զոհն իր ընկերն էր` Բրայան Չերին, որին սպանելուց հետո մարդակերը ճաշակել էր նրա ուղեղը:
Բանտում երկրորդ անգամ հայտնվելուց հետո մարդակերը հաջողացրել էր սպանել ևս մեկ մարդու, իսկ բանտում գտնվող դադապարտյալները նրան օգնել էին` բարձր երաժշտություն միացնելով, ինչի արդյունքում տուժածի գոռոցները ոչ ոք չէր լսել:
Մարդակերը 2004-ից բանտարկված է Բրոդմուրի հատուկ հիվանդանոցում:







































