Եթե 2018-ից հինգ տարի անց ունենք նման միջադեպեր, նշանակում է բարեփոխումներ չեն եղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանը պետության ներկայացուցիչ է, ունի կոնկրետ լիազորություններ․ «Ոստիկանների 90 տոկոսը իրենց լիազորությունների բովանդակությանը տեղյակ չեն: Ոստիկաննների՝ «տղայական» ռազբորկայի մեջ մտնելը տոտալ անպատժելիության հետևանք է»: