
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը, Ազգուշ Մարտիրոսյանը կրկին կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխել կալանավորմամբ՝ 1 ամիս ժամկետով։
Այսօր կայացել են Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով նախնական դատալսումները, որի ընթացքում քննարկման առարկա է դարձվել Ազգուշ Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցը; Հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդեց Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ պնդելով, որ միայն դա է ի զորու ապահովելու պատշաճ վարքագիծը։